Անցնել հիմնական բովանդակությանը
Բոլոր դասընթացները

Codzilla Junior

Հրահանգներ, օրինաչափություններ, ալգորիթմներ

6–7 տարեկան60 րոպե / դաս9 ամիսԱռցանց, խմբով

ԿՈՁԻԼԼԱՅԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ստեղծված է Կոձիլլայի թիմի կողմից

Մեր թիմի մշակած 9-ամսյա ծրագիր՝ այս տարիքին համապատասխան առաջադրանքներով։ Քայլ առ քայլ զարգացնում ենք մտածելու, խնդիրներ լուծելու և սեփական նախագծերը ստեղծելու հմտությունները։

տարվա փորձ Կոձիլլայում
7
սովորող Կոձիլլայի պատմության ընթացքում
1,000+

Ի՞նչ կսովորի երեխան

Կոձիլլայի թիմի մշակած 9-ամսյա հեղինակային ծրագիր։ Խաղային առաջադրանքներով երեխաները սովորում են նկատել օրինաչափությունները, հետևել հրահանգներին և քայլ առ քայլ լուծել խնդիրները։

  • Հետևել հրահանգներին և կառուցել քայլերի հաջորդականություն

  • Ճանաչել օրինաչափություններն ու գտնել լուծումներ

  • Բացատրել սեփական մտածողության ընթացքը

Սովորենք գործնականում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ

Օգնենք Կոձիին գտնել ճանապարհը

Ինչպե՞ս հասնել նպատակին, եթե ամեն քայլը պետք է հստակ ասել։ Խաղային ճանապարհով ուսումնասիրում ենք հրահանգներն ու քայլերի հերթականությունը։

  1. Նկատել օրինաչափությունը

  2. Դասավորել քայլերը

  3. Բացատրել լուծումը

Ինչպե՞ս են անցնում դասերը

Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։

Ձևաչափ
Առցանց՝ դասավանդողի հետ
Ծրագրի տևողություն
9 ամիս
Դասի տևողություն
60 րոպե
Վճարման փաթեթ
8 դաս

Գրանցվելուց առաջ

Ի՞նչ գիտելիքներով կարելի է սկսել։

Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 6–7 տարեկան։ Նշեք սովորողի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։

Ե՞րբ են սկսվում դասերը։

Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։

Ի՞նչ է լինում գրանցվելուց հետո։

Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։

Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։

Գրե՛ք մեզ
Սկզբնական գին՝ 40 000 ֏13 000 ֏ զեղչ
Զեղչված գին՝ 27 000 ֏
8 դասի համար
Գրանցվել
Codzilla Junior | Codzilla