Անցնել հիմնական բովանդակությանը
Բոլոր դասընթացները

Scratch

Բլոկային ծրագրավորում և խաղեր

8 տարեկանից60 րոպե / դաս5 ամիսԱռցանց, խմբով

Ի՞նչ կսովորի երեխան

Երեխաները տեսողական բլոկներով ստեղծում են խաղեր ու անիմացիաներ, ստուգում դրանց աշխատանքը և ուղղում սխալները։

  • Կառուցել ծրագրեր տեսողական բլոկներով

  • Ստեղծել խաղային կերպարներ և անիմացիաներ

  • Փորձարկել ու բարելավել սեփական խաղը

Սովորենք գործնականում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ

Սեփական կերպարը՝ սեփական խաղում

Կերպարը շարժվում է, արձագանքում և հետևում երեխայի մտածած կանոններին։ Բլոկները միացնելով՝ գաղափարն աստիճանաբար դարձնում ենք խաղ։

  1. Շարժել կերպարը

  2. Ավելացնել խաղի կանոնները

  3. Խաղալ, ստուգել ու բարելավել

Ինչպե՞ս են անցնում դասերը

Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։

Ձևաչափ
Առցանց՝ դասավանդողի հետ
Ծրագրի տևողություն
5 ամիս
Դասի տևողություն
60 րոպե
Ամսական փաթեթ
8 դաս
Ամբողջ դասընթացը
40 դաս

Գրանցվելուց առաջ

Ի՞նչ գիտելիքներով կարելի է սկսել։

Դասընթացի առաջարկվող տարիքը՝ 8 տարեկանից։ Նշեք երեխայի տարիքն ու փորձը․ կօգնենք ճշտել համապատասխան մեկնարկային մակարդակն ու նախապայմանները։

Ե՞րբ են սկսվում դասերը։

Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։

Ի՞նչ է լինում գրանցվելուց հետո։

Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։

Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։

Գրե՛ք մեզ
Գինը բեռնվում է…
8 դասի համար
Scratch | Codzilla