Անցնել հիմնական բովանդակությանը
Բոլոր դասընթացները

Scratch Advanced

Խորացված բլոկային ծրագրավորում

10–11 տարեկան60 րոպե / դաս5 ամիսԱռցանց, խմբով

Ի՞նչ կսովորի երեխան

Scratch-ի շարունակությունը՝ ավելի բարդ խաղերով և ինտերակտիվ նախագծերով։ Երեխաները խորացնում են ծրագրերը կառուցելու, ստուգելու և բարելավելու հմտությունները։

  • Հիմքերի վրա կառուցել ավելի բարդ խաղեր

  • Մշակել ինտերակտիվ նախագծեր

  • Գտնել սխալները և բարելավել ծրագիրը

Սովորենք գործնականում

ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿ

Խաղ, որի մասերն աշխատում են միասին

Ավելի բարդ խաղում կերպարներն ու իրադարձությունները կապված են միմյանց։ Նախագծում ենք այդ կապերը և պարզում՝ ինչու է ծրագիրը երբեմն այլ կերպ աշխատում։

  1. Պլանավորել փոխազդեցությունները

  2. Միացնել խաղի մասերը

  3. Գտնել ու ուղղել սխալները

Ինչպե՞ս են անցնում դասերը

Հարցեր ենք տալիս, փորձում գաղափարները և միասին քննարկում լուծումները։ Դասավանդողը մասնակցում է ընթացքին՝ օգնելով հասկանալ նաև սխալ քայլերը։

Ձևաչափ
Առցանց՝ դասավանդողի հետ
Ծրագրի տևողություն
5 ամիս
Դասի տևողություն
60 րոպե
Ամսական փաթեթ
8 դաս
Ամբողջ դասընթացը
40 դաս
Նախնական գիտելիքներ
Scratch-ի հիմքեր

Գրանցվելուց առաջ

Ի՞նչ գիտելիքներով կարելի է սկսել։

Scratch Advanced-ը Scratch-ի շարունակությունն է, ուստի պետք է իմանալ դրա հիմքերը։ Գրանցվելիս նշեք՝ ինչ նախագծեր եք արդեն փորձել։

Ե՞րբ են սկսվում դասերը։

Մեկնարկի օրը, շաբաթվա օրերն ու ժամը կհամաձայնեցնենք ձեզ հետ՝ համապատասխան խումբն ընտրելիս։

Ի՞նչ է լինում գրանցվելուց հետո։

Սեղմեք «Գրանցվել» և ուղարկեք հայտը։ Կապ կհաստատենք՝ մակարդակը, դասացուցակն ու մանրամասները քննարկելու համար։ Հայտն ուղարկելիս վճարում չի պահանջվում։

Դեռ հարցե՞ր ունեք։ Սիրով կօգնենք։

Գրե՛ք մեզ
Գինը բեռնվում է…
8 դասի համար
Scratch Advanced | Codzilla